
Լուսանկարը՝ georoad.ge
Հայ-վրացական սահմանին, Դեբեդ գետի վրա Բագրատաշենի նոր կամրջի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը:
Ըստ տեղեկության, այս փուլում շարվում են կամրջի հենասյուները, ճաղերը, հենապատերը, ինչպես նաև երկաթբետոնե հանգույցները։
Շինարարությունը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից՝ Վրաստանի և Հայաստանի կառավարությունների աջակցությամբ։