
Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում բեռնատար մեքենա է այրվել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ: Այս պահի դրությամբ հրդեհը մեկուսացված է:
Ըստ առկա վարկածներից, հրդեհի պատճառ է հանդիսացել բեռնատար մեքենայի էլեկտրական լարերի կարճ միացումը: