Հայաստան-Վրաստան միջպետական սահման տանող ճանապարհը երթևեկելի է:
Դեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթևեկելի է Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Պտղավան-Բագրատաշեն ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Մեկ տեղամասում ջրի որոշակի կուտակում կա։ Դիլիջան-Իջեւան հատվածի որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է։ Վարորդներին հորդորում ենք ուշադիր լինել», — ասված է հաղորդագրության մեջ։
Այսպիոսով՝ Վրաստան–Հայաստան և հակառակ ուղղությամբ միջպետական ճանապարհներից մեկում երթևեկությունը վերականգնվել է, Դեբեդի վարարման հետևանքով փակ է մնում Ալավերդիով միջպետական ճանապարհը։
Հիշեցնենք՝ գործում են նաև Հայաստան – Վրաստան միջպետական այլընտրանքային երթուղիները․
- «Գուգեթի–Գոգավան մ/տ» — Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
- «Նինոծմինդա–Բավրա մ/տ» — Գյումրի – Երևան