Երգչուհի Նինի Բադուրաշվիլին, որ վերջին տարիներին աշխատում էր «Իմեդիում», խզել է համագործակցությունը հեռուստաալիքի հետ։ Այդ մասին լուրը Բադուրաշվիլին հաստատել «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում։
Նինի Բադուրաշվիլին վերջին ութ տարիներին «Իմեդի» հեռուստաընկերության «Փրայմ շոու»-ի համահաղորդավարն էր: Երգչուհին հեռուստաալիքի հետ իր ութամյա համագործակցությունը դադարեցնելու պատճառների մասին չի խոսել։
Հատկանշական է, որ Բադուաշվիլիի հեռուստաընկերության հետ համագործակցության կասեցումը համընկնում է Վրաստանում շարունակվող եվրոպամետ բողոքի ցույցերի հետ։