
Ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Բադրի Ջափարիձեի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 50 հազար լարի գրավը:
Գործը վերաբերում է «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանում Ազգային անվտանգության գործակալության գործունեությունն ուսումնասիրող քննչական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատախազության սկսած քննությանը։ Ջափարիձեն նիստին չի ներկայացել, և դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել։
Մինչ այդ նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել «Ուժեղ Վրաստան»-ի մեկ այլ առաջնորդ Մամուկա Խազարաձեին, և դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է 50 հազար լարի գրավը։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Վրաստանը» չի ճանաչում խորհրդարանի լեգիտիմությունը, կուսակցության անդամները հրաժարվել են իրենց պատգամավորական մանդատներից: