
Թբիլիսիի IArt Gallery ցուցահանդեսային տարածքում հոկտեմբերի 15-ին բացվել է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության նկարիչների միության անդամ, թբիլիսահայ անվանի գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի «Թբիլիսյան աշնանային գույներ» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի ձևաչափով ներկայացված են Միկոյանցի վրձնով և՛ նախկինում, և՛ վերջին շրջանում ստեղծած աշխատանքները:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Վրաստանի նկարիչների ընկերության, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու, տարբեր հաստատությունների, ոչ կառավարական կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսի բացմանը հյուրերին և ներկա հասարակությանը ողջույնի խոսքով դիմել է միջոցառման կազմակերպիչ Կարեն Եղիազարյանը: