
Հունիսի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը դեսպանության դիվանագետների ուղեկցությամբ այցելել է Վրաստանի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան ավան` մասնակցելու վիրահայ տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի տիկնիկների փոքրիկ թատրոնի բացման արարողությանը, տեղեկացրել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Թատրոնի հիմնումը տեղի է ունեցել Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։
Վրաստանում Հայաստանի դեսպանը և Վրաստանում Նիդերլանդների դեսպան Մելինե Առաքելյանը դիտել են գեղեցիկ տիկնիկային ներկայացումը, որից հետո շնորհավորել են Արմեն Հովհաննիսյանին թատրոնի բացման կապակցությամբ` կարևորելով վերջինիս գործունեության նշանակությունը միջմշակութային կապերի ամրապնդման գործում։