Այսօր՝ հունվարի 26-ին, Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի շենքում, որտեղ այժմ գործում է Կովկասյան համալսարանը, հոգևոր դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդես-միջոցառում կայացավ:
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Կովկասյան համալսարանի ռեկտոր Կախաբեր Կորձաիան և այլք:
Թբիլիսիում հայազգի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը ներկաներին պատմել է Ներսիսյան հոգևոր դպրոցի մասին:
Ցուցահանդեսն առաջիկա երեք շաբաթների ընթացքում կշարունակի գործել Կովկասյան համալսարանում: