
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ երկրի ամբողջ տարածքում այսօրվանից թույլատրվում է բացօթյա ռեստորանների և սրճարանների աշխատանքը:
Կառավարության որոշմամբ, ռեստորանների և սրճարանների աշխատանքի արգելքն ուժի մեջ կմնա շաբաթ և կիրակի օրերին:
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհետևեն երկրի համաճարակային իրավիճակին, և արդեն փակ տարածքներում ռեստորանների ու սրճարանների աշխատանքի վերականգնման հարցը կախված կլինի այդ վիճակից։