
ՀՀ էկոնոմիկայի նախարարության (ԷՆ) զբոսաշրջության կոմիտեի դեպի Հայաստան ճանաչողական այցերի ծրագրի արդյունքում վրացական The diary պարբերականը Հայաստանի մասին հոդված է հրապարակել:
«Բացահայտիր հարևան Հայաստանը» վերնագրով հոդվածում հեղինակը ներկայացնում է իր տպավորությունները Հայաստան այցից հետո։
«Հետաքրքիր էր Հայաստանում ճամփորդելը, և ես ընթերցողներին խորհուրդ կտայի սկսել ճանապարհորդել և բացահայտել հարևան երկրները»,- գրում է հոդվածագիրը։
Հրապարակման մեջ ներկայացված է տեղեկատվություն Հայաստանի քաղաքների պատմության, հուշակոթողների, տեսարժան վայրերի մասին` լուսանկարների ուղեկցությամբ։ Հեղինակը Հայաստանի բնակչության մասին գրում է․ «Հյուրընկալ ազգ՝ շատ հարուստ պատմությամբ, բավականին համեղ և առողջարար խոհանոցով»։
Հոդվածի էլեկտրոնային տարբերակը հղումով`
https://thediary.ge/arti…/cxovrebis-stili/disco