«Բաց թողեք, իմ երեխան է». այս կարգախոսով Թբիլիսիի մետրոյի «Ռուսթավելի» կայարանից մայրերը երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք։
Նրանք միացել են Ռուսթավելիում հավաքված ցուցարարներին, վանկարկել՝ «Վրաստանը Ռուսաստան չի դառնա», այնուհետև երթով շարժվել Օրբելիանիի պալատ՝ նախագահական նստավայր:
Մայրերը այսօր կանգնած են փողոցում՝ աջակցելու «տիտուշկաների» (դիմակավորված անձնաց) կողմից հարձակման ենթարկված, ծեծված և ոստիկանների կողմից բերման ենթարկված երիտասարդներին։
Կանայք «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին կոչ են անում անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր ցուցարարներին, ովքեր պաշտպանում են երկրի եվրաատլանտյան կուրսը։
Հիշեցնենք, այսօր Վրաստանի միակուսակցական խորհրդարանն նախագահ է ընտրում: Նախագահին ընտրում է հատուկ «ընտրական կոլեգիան», որը բաղկացած է 300 պատգամավորներից և մունիցիպալիտետների ներկայացուցիչներից։