
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը։
Նշենք, որ հունիսի 1-ից Վրաստանը բացել է ցամաքային սահմանները, այդ թվում Հայաստանի հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։
Հավելենք՝ անցակետերը բաց են ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։