Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմի տեղեկատվությամբ՝ մեկնարկել է covid-19-ի հետ կապված ազգային փոքրամասնությունների իրազեկման հերթական արշավը:
Ելնելով համաճարակային իրավիճակից և կառավարության համակարգող խորհրդի որոշումներից՝ պետնախարարի ապարատը ազգային փոքրամասնությունների լեզուներով սկսել է 3 բաղադրիչներից բաղկացած կարևոր տեղեկատվական արշավ, որոնք են՝
- դռնեդուռ սկզբունքով բնակչության մեջ կտարածվի շուրջ 100 000 (վրացերեն-հայերեն և վրացերեն-ադրբեջաներեն) գրքույկներ,
- հատուկ վերապատրաստված երիտասարդ կամավորների խումբը առցանց տեղեկատվական հանդիպումներ կանցկացնի ազգային փոքրամասնությունների երիտասարդների հետ,
- կառավարական 1441 թեժ գծի աշխատանքն իրականացնելու համար աշխատանքի են ընդունվել երկլեզու օպերատորներ: