2025 թվականին ազգային փոքրամասնությունները հատուկ ուսուցչի և համակցված (հիմնականում վերաբերում է տարրական դասարանների դասվարներին, որոնք դասավանդում են մի քանի առարկա) քննությունները կհանձնեն հայերեն և ադրբեջաներեն։
Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունից Interpressnews.ge-ին հայտնել են, որ նախարարությունն աշխատում է ազգային փոքրամասնությունների ուսուցիչների համար մայրենի լեզվով քննությունների անցկացման ուղղությամբ։
«Բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսուցիչները հնարավորություն ունեն բարելավելու իրենց կարողությունները ցանկացած առարկայից արդեն նույնիսկ իրենց մայրենի լեզվով։ Բացառություն էին կազմում համակցված քննությունը և հատուկ ուսուցիչների քննությունը։
Մենք աշխատել ենք այդ ուղղությամբ, և ըստ մեր ծրագրի` 2025 թվականին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հատուկ ուսուցչի և համակցված քննությունները կհանձնեն հայերեն և ադրբեջաներեն»,- հայտնել են ԿԳՆ-ից։