
Այսօր` հունիսի 9-ին, Վրաստանի կառավարությունում հրավիրված ասուլիսում կներկայացվի միացյալ ազգային քննությունների, մագիստրատուրայի և դրամաշնորհային քննությունների ժամանակացույցը:
Մամլո ասուլիսին կմասնակցեն Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Նունու Միցկևիչը, Փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարար Թամար Գաբունիան, Վրաստանի քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գիորգաձեն, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն և փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: