
Այսօր մարտի 4-ին, ժամը 10:00-ին մեկնարկեց 2024 թվականի միասնական ազգային քննությունների, մագիստրատուրայի քննության և ուսանողների դրամաշնորհային մրցույթի գրանցումը։ Այս մասին տեղեկությունը փոխանցում է Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC): Բոլոր քննությունների գրանցումը հնարավոր է online.naec.ge կայքում։
Միասնական ազգային քննություններին գրանցվելու համար դիմորդը յուրաքանչյուր հանձնվող առարկայի համար վճարում է 10 լարի, իսկ մագիստրատուրայի քննությանը գրանցվելու համար քաղաքացին պետք է վճարի 50 լարի։
Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը հնարավոր է սկսել միայն միասնական ազգային քննությունները հանձնելու դեպքում։ Գրանցումը կավարտվի ապրիլի 4-ին, ժամը 18:00-ին։
Ավելին՝ naec.ge կայքում: