Վրաստանի հանրային պաշտպանին կից ազգային և կրոնական փոքրամասնությունների խորհուրդները դատապարտում են Ռուսաստանի ագրեսիան և աջակցում Վրաստանի եվրաինտեգրմանը։
«Վրաստանի հանրային պաշտպանին կից հանդուրժողականության կենտրոնը, ազգային և կրոնական փոքրամասնությունների խորհուրդների անդամներն իրենց աջակցությունն են հայտնում ուկրաինացի ազգին և դատապարտում Ռուսաստանի Դաշնության ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Այս ծանր իրավիճակում մեր միտքը կենտրոնացած է պատերազմի ավարտի և խաղաղության վրա»,-ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ Վրաստանի բազմազգ և բազմադավան հասարակությունն աջակցում է Վրաստանի ձգտումը՝ միանալ Եվրամիությանը․
«Եվրոպական ժողովրդավարական ընտանիքի անդամ դառնալը մեր գլխավոր նպատակներից մեկն է, Վրաստանի անկախության պաշտպանության, անվտանգության ու զարգացման համար»։