Վրաստանի Ազգային բանկի շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում։ Քաղաքացիները բողոքում են Փարցխալաձեի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց հետո ԱԲ-ի պատժամիջոցների ռեժիմի կատարման կանոնների փոփոխության դեմ։
Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սեպտեմբերի 14-ին պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի հետ կապ ունեցող անձանց, այդ թվում՝ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ։
Անկախ սահմանադրագետներն ասում են, որ միջազգային ֆինանսական պատժամիջոցները չեն հակասում երկրի սահմանադրությանը, ինչպես նաև դրանց կատարումը չի խախտում անմեղության կանխավարկածը։
Ֆինանսական և բանկային փորձագետները նշել են, որ, եթե ԱԲ-ը չկիրառի պատժամիջոցները, դա կվտանգի ամբողջ երկրի ֆինանսական բարեկեցությունը։
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Թուրնավայի հրամանը, ԱԲ նախկին նախագահ, ընդդիմադիր խորհրդարանական Ռոման Գոցիրիձեն ասաց՝ այս որոշումը Վրաստանի ֆինանսական հատվածը դնում է «ամենամեծ ռիսկի տակ»։