Մամուլի և ԶԼՄ-ների ազատության եվրոպական կենտրոնի (ECPMF) գործադիր խորհրդի փոխնախագահ, նախկին պատգամավոր Ռեբեկա Հարմսը «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի կալանավորումը գնահատում է որպես «քաղաքական դրդապատճառներով ձեռբակալություն»։
«Վրացի լրագրող Մզիա Ամաղլոբելին մեր աջակցության կարիքն ունի։ Նրա գործը Վրաստանում քաղաքական հետապնդումների բազմաթիվ դեպքերից մեկն է։ Լրագրությունը հանցագործություն չէ. ազատություն Մզիա Ամաղլոբելիին և Վրաստանի բոլոր քաղբանտարկյալներին», — գրում է Ռեբեկա Հարմսը X-ում:
Հիշեցնենք, Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։
Օրեր առաջ պարզ է դարձել, որ լրագրողը ձերբակալությունից հետո ավելի քան մեկ շաբաթ է, ինչ սնունդ չի ստացել։