Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատին զուգընթաց՝ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց են անցկացնում։
Դատական գործն ընթանում է Վրաստանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու դեպքի առթիվ։ Այսօր ուսումնասիրվում են մեղադրող կողմի ապացույցները։ Նիստին մասնակցում է նաև Սաակաշվիլին։
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սահմանն ապօրինի հատելու փաստի հետաքննությունը սկսվել է հոկտեմբերի 1-ին։ Գործով մեղադրանք է առաջադրվել ևս չորս հոգու՝ Էլգուջա Ցոմայային, Զուրաբ և Շալվա Ծոծորիաներին և Գիորգի Նարիմանիձեին։