
«Իմեդի» հեռուստաընկերության հաղորդավար Նոե Սուլամբերիձեի հրապարակած հարցումը սոցցանցերում բուռն քննարկման և քննադատությունների առիթ է դարձել։
Հաղորդավարն իր Instagram-յան էջում հետևորդներին հարցրել է՝ «ինչը կընտրեիք անպայման ընտրության դեպքում՝ ազատություն, թե խաղաղություն»։
Օգտատերերի բացասական արձագանքից հետո, հարցի նման ձևակերպման համար Սուլամբերիձեն ներողություն է խնդրել․
«Ազատությունն ինձ համար կյանքի բոլոր փուլերում ամենակարեւոր արժեքն է, այդպես եղել է, այդպես էլ կլինի։ Նույնիսկ վերջերս, իմ ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է հենց դրան: Instagram-ի իմ հարցման մեջ հարցի ձևակերպումն իսկապես չմտածված էր» — գրել է հաղորդավարը։