«Ազատության ինստիտուտ» շարժումը պահանջում է միլիարդատեր, Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին զրկել գիտական աստիճանից։
Շարժման կողմից տարածված հայտարարությունում ասվում է, որ «Ազատության ինստիտուտի» ձեռքի տակ Բիձինա Իվանիշվիլիի դիսերտացիան է, ստացված Ռուսաստանից, որը չի համապատասխանում ակադեմիական ստանդարտներին։
Կազմակերպությունը դիմում է Կրթության որակի բարձրացման ազգային կենտրոնին՝ ստուգել Իվանիշվիլիի աշխատության՝ ընդունված ստանդարտներին համապատասխանելու փաստը ու համապատասխան օրենքով սահմանված կարգով զրկել «անհամապատասխան գիտական աստիճանից»։
Հիշեցնենք՝ 2006-ին Վրաստանի կրթության նախարարության փորձագիտական խորհուրդը Բիձինա Իվանիշվիլիին պատվավոր դոկտորական աստիճան է տվել՝ տնտեսության, գիտության, մշակույթի, արվեստի ոլորտներում հատուկ ծառայությունների համար։