
Թբիլիսիի Ազատության հրապարակում հատուկջոկատայիններ և ջրցան մեքենաներ են մոբիլիզացված: Մոբիլիզացված են նաև մեծաթիվ ավտոբուսներ, որոնցում, ենթադրվում է՝ հատուկջոկատայիններ են։
Եվրոպամետ ցույցի անմիջապես էպիկենտրոնում՝ խորհրդարանի հարակից տարածքում, տեղակայված են միայն պարեկային և քրեական ոստիկանության ներկայացուցիչներ։
Ուշագրավ է, որ Թբիլիսիի տարբեր փողոցներում «տիտուշկաներ» (դիմակավորված անձիք) են շրջում և դաժանաբար բռնության ենթարկում քաղաքացիներին:
Րոպեներ առաջ քննադատական TV Pirveli հեռուստաընկերության լրագրող Մակա Չիխլաձեին և օպերատոր Գիորգի Շեծիրուլին նրանց կողմից դաժանաբար ծեծի են ենթարկվել: