«Ազատության երթ» Թբիլիսիում

Ապրիլի 26-ին Թբիլիսիում հայտարարվել է «Ազատության երթ»։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջելու են քաղբանտարկյալների ազատ արձակում, նոր ընտրությունների անցկացում և կառավարության հրաժարական։

«Մենք 150 օր փողոցում ենք՝ բողոքի ակցիաներով, երթերով, ելույթներով և ճշմարտությամբ։ Այս պայքարը մեզ ցույց տվեց, որ այս իշխանությունը չի լսում ժողովրդին, շարունակում է բռնաճնշումները, ոտնահարում է ազատությունը և մեզ զրկում Վրաստանի ապագայից։ Ահա թե ինչու այս երթով մենք առաջին անգամ նոր և հրատապ պահանջ ենք ձևակերպում՝ ոչ լեգիտիմ իշխանության անհապաղ հրաժարականը»,- գրել են ակցիայի կազմակերպիչները։

Տեղեկության համաձայն` երթը կսկսվի Դիդուբեի հրապարակից և կշարունակվի դեպի Թբիլիսիի դատախազություն։