«Մամուլի ազատության միջազգային օրը մեզ հիշեցնում է, որ մամուլի ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը չափազանց կարևոր նշանակություն ունեն մեր օրորում», — ասված է Վրաստանում ԵՄ դեսպանության հայտարարության մեջ։
Հայտարարությունում ընդգծվում է՝ ազատ և բազմակարծիք մամուլը կայուն ժողովրդավարության անբաժանելի մասն է․
«Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է, որը 30 տարի շարունակ ամեն տարի նշվում է ողջ աշխարհում։ Լրատվամիջոցները և լրագրողները կարևոր մեծ դեր ունեն, նրանք օգնում են ստուգել և տարածել ճիշտ փաստերը, նրանք ստեղծում են տարածքներ, որտեղ կարելի է քննարկել գաղափարները և լսելի դարձնել ժողովրդի ձայնը»։
Նշենք, որ օրը նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը, իսկ 1993-ի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այն պաշտոնապես տոն է հռչակել։