
Վրաստանի մինչև 25 տարեկան քաղաքացիներին հնարավոր է արգելվի ազարտային խաղերին մասնակցել: Այս մասին ասվում է «Վիճակախաղերի, ազարտային և օգտաբեր խաղերի կառուցվածքի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների փաթեթում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Լևան Գոգիչաիշվիլին է:
«Օրինագծի ընդունման հիմնական նպատակը խաղային բիզնեսի ոլորտում առկա սոցիալական ֆոնի բարելավումն է: Մասնավորապես, բոլոր այդ հաստատությունները պարտադրված կլինեն քաղաքացիներից անձը հաստատող փաստաթուղթ պահանջել և ստուգել կախվածություն ունեցող անձանց ցուցակում նրանց ներգրավված լինելը:
Դրա հետ մեկտեղ, օրենքը, ընդունման դեպքում, կսկսի գործել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից, քանի որ նշված ժամանակահատվածը բավարար է գործարարների համար, որ փոփոխություններ մտցնեն իրենց գործունեության մեջ»,- հայտարարել է նախագծի հեղինակը: