2023 թվականի ընթացքում՝ 2022 թվականի համեմատ, բյուջե մուտքագրված ազարտային խաղերի գումարի չափն ավելացել է գրեթե 23.4 տոկոսով:
Bpn.ge լրատվականի փոխանցմամբ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության միասնական բյուջեի մուտքերի համաձայն, ազարտային խաղերի բիզնեսի վճարը նախորդ տարի կազմել է 141 մլն 171 հազար147 լարի, իսկ 2022 թվականին՝ 114 մլն 392 հազար 795 լարի։
Ի դեպ, համաձայն ազարտային խաղերի կարգավորման նոր մոդելի՝ 2022 թվականի մարտի 1-ից Վրաստանում ուժի մեջ են մտել առցանց խաղային բիզնեսի նոր կանոնակարգերը։ Մասնավորապես, արգելվել է խաղային բիզնեսի հեռուստատեսային և արտաքին գովազդը, ինչպես նաև վրացական կայքերում գովազդի տեղադրումը։ Խաղային բիզնեսի ընկերություններին կթույլատրվի ստորագրել միայն հովանավորչական պայմանագիր։
Միաժամանակ արգելվել են ազարտային խաղերը մինչև 25 տարեկան քաղաքացիների, սոցիալապես անապահով պետական նպաստ ստացողների, պետական պաշտոնյաների, անձանց, որոնք դիմել են ֆինանսների նախարարություն՝ եկամուտների ինքնարգելափակման համար, ինչպես նաև օրենքի ուժով կամ ընտանիքի անդամների խնդրանքով սև ցուցակում հայտնված անձանց համար։