Վրաստանի միասնական բյուջեի մուտքերի մասին փաստաթղթի համաձայն, 2022 թվականի ընթացքում, 2021 թվականի համեմատ, ազարտային խաղերի վճարների տեսքով բյուջե մուտքագրված գումարի չափն աճել է տարեկան գրեթե 46 տոկոսով։
Տվյալների համաձայն, ազարտային խաղերի վճարների տեսքով բյուջե մուտքագրված գումարի չափը կազմել է 114 մլն 392 հազար 795 լարի, 2021 թվականին կազմել էր՝ 78 մլն 406 հազար 677 լարի։
Նշենք, որ համաձայն ազարտային խաղերի կարգավորման նոր մոդելի՝ 2022 թվականի մարտի 1-ից Վրաստանում ուժի մեջ են մտնել առցանց խաղային բիզնեսի նոր կանոնակարգերը։
Ազարտային խաղերի սահմանափակումներն այսօրվանից ուժի մեջ են մտել