Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ գրիպի վարակի տարածումը երկրում զգալիորեն գերազանցում է կորոնավիրուսին։
«Ինչպես գիտեք, կորոնավիրուսի համավարակի շրջանում վիրուսների տարածման դինամիկան որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Մինչև 2020 թվականը գրիպը գրեթե գոյություն չուներ, քանի որ նոր կորոնավիրուսը «ճնշում էր» գրիպին և ավելի քիչ խուճապի մատնում բնակչությանը: 2021-ին այս դինամիկան շարունակվեց։ 2022-ին կորոնավիրուսի նահանջի հետ մեկտեղ այլ վիրուսների տարածման դինամիկան զգալի աճել է», — նշել է Գամկղրելիձեն։
Նրա փոխանցմամբ՝ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը տարբեր եղանակներով վերահսկում է շնչառական վիրուսի տարածումը:
«Փաստը ցույց է տալիս, որ այժմ գրիպի վիրուսի տարածումը զգալիորեն գերազանցում է կորոնավիրուսի տարածմանը, ավելի շատ գրիպի վիրուսն է շրջանառվում, քան կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը, բայց դա խուճապի տեղիք չի տալիս», — ընդգծել է վարակաբանը։