
Խորհրդարանական հանձնաժողովներում այսօր մեկնարկում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը: Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը այսօր կքննարկեն Սփյուռքի և Կովկասյան հարցերով հանձնաժողովում:
2020 թվականի պետական բյուջեի նախագծին ընդդիմությունը չի աջակցում, իսկ խորհրդարանական մեծամասնության կարծիքով, նոր բյուջեի նախագիծը ծառայում է Վրաստանի բնակչության բարեկեցությանը և տնտեսական առաջընթացին:
Խորհրդարանում նախագծի քննարկումները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 18-ը: