Այսօրվանից՝ մայիսի 18-ից Վրաստանում թույլատրվում է գեղեցկության սրահների և էսթետիկ կենտրոնների աշխատանքը: Այս մասին օրեր առաջ հայտարարել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ ներկայացնելով սահմանափակումների վերացման մասին կառավարության որոշումը:
Վրաստանի կառավարությունը, Առողջապահության նախարարության հետ միասին մշակել է մի շարք կանոններ, որոնք պետք է բավարարեն գեղցկության սրահներն ու էսթետիկ կենտրոնները:
Գեղեցկության սրահներն ու էսթետիկ կենտրոնները պետք է ապահովեն հաճախորդների սոցիալական հեռավորությունը՝ հերթերից խուսափելու համար նախապես գրանցելով նրանց: Աշխատակիցները պետք է կրեն դիմակ և ձեռնոցներ և խիստ պահպանեն հիգիենայի կանոնները: