Վրաստանում այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք սահմանափակումներ, որոնց մի մասը տարածվում է ամբողջ երկրի տարածքով, իսկ մի մասը միայն Վրաստանի խոշոր 7 քաղաքներում:
Այսպիսով այսօրվանից՝ նոյեմբերի 28-ից Վրաստանի ամբողջ տարածքով.
- արգելվում է տեղաշարժը ժամը 21:00-ից 05:00-ն ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև հասարակական տարածքում գտնվելը, բացառություն է Ամանորի՝ դեկտեմբերի 31-ի գիշերը և Սուրբ ծննդյան՝ հունվարի 6-ի գիշերը,
- արգելվում է ուղևորների կանոնավոր միջքաղաքային փոխադրում, այդ թվում՝ երկաթուղով, ավտոբուսով, միկրոավտոբուսով,
- ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջությամբ անցնելու են առաքման ծառայության: Թույլատրվում է.
- սննդամթերքը տանել անձամբ, «takeaway»
- առաքում
- «Drive»
- արգելվում է մարզադահլիճների և լողավազանների աշխատանքը,
- արգելվում են բոլոր տեսակի գիտաժողովների, դասընթացների, մշակութային, ժամանցային միջոցառումների անցկացումը – թույլատրելի է միայն առցանց ձևաչափով,
- արգելվում է սպորտային, արվեստի և մշակույթի խմբակների/ստուդիաների գործունեությունը:
Ավտոմեքենաների (ներառյալ տաքսիները) երթևեկության սահմանափակումներ չկան:
Ինչ վերաբերում է խոշոր քաղաքներին, այսօրվանից Թբիլիսիում, Բաթումիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Գորիում, Փոթիում, Զուգդիդիում, Թելավիում և լեռնադահուկային հանգստավայրեր Բակուրիանիում, Գուդաուրիում, Գոդերձիում և Մեստիայում, կգործեն լրացուցիչ սահմանափակումներ.
- Թբիլիսիի, Թելավիի, Բաթումիի, Քութաիսիի, Ռուսթավիի, Գորիի, Փոթիի, Զուգդիդիի վարչական սահմաններում չի աշխատի հասարակական տրանսպորտը,
- Առևտրի օբյեկտները (բացառությամբ սննդի, կենդանիների կերերի, դեղատների, անասնաբուժական դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների և մամուլի կրպակների)գործում են միայն հեռակա կարգով,
- Բաց և փակ տոնավաճառները չեն գործում: Գյուղատնտեսական շուկաները շարունակում են աշխատանքը,
- Դպրոցները, մասնագիտական ուսումնարանները և բարձրագույն ուսումնական հաստատությունները (բացի բժշկական կրթական ծրագրերից) ամբողջությամբ կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմի,
- Մասնավոր և պետական մանկապարտեզները դադարում են աշխատել:
Դահուկային հանգստավայրերը
- հյուրանոցները կաշխատեն միայն որպես կարանտինային գոտի,
- դադարեցվում է լեռնադահուկային մայրուղիների և դահուկային ճոպանուղիների աշխատանքը:
Սահմանափակումների խախտման համար տուգանքը 2000 և 10 000 լարի է