
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ այսօրվանից երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված ևս 2 սահմանափակում է վերացվում:
Համաճարակային իրավիճակը հաշվի առնելով՝ միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել՝
- ապրիլի 1-ից կանոնակարգերի պահպանմամբ թույլատրել մանկական ժամանցի կենտրոնների աշխատանքը,
- կինոթատրոնների աշխատանքը:
Մարտի 19-ից երկրում վերացվեց ռեստորաններում կենդանի երաժշտության արգելքը, 24-ից՝ տաքսիներում ուղևորների քանակի արգելքը:
Այս փուլում ուժի մեջ է մնում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը: