Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, այսօր` հունիսի 30-ի ժամը 23:00-ից երկրում չի գործի երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը:
Տեղաշարժի արգելքը Վրաստանում գործում էր նախորդ տարվա նոյեմբերից: Մասնագետների կարծիքով այս արգելքը լավագույն գործիքներից մեկն էր կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար: Այժմ, չնայած համաճարակային իրավիճակը դեռ ամբողջությամբ չի կայունացել, այնուամենայնիվ, ելնելով զբոսաշրջային սեզոնից, կառավարությունը որոշում է կայացրել չեղարկել սահմանափակումը:
Նշենք նաև, որ սահմանափակումը խախտող քաղաքացիները տուգանվում էին 2000 լարիով: Կառավարությունը օրեր առաջ որոշում կայացրեց զրոյացնել դեռ չմուծված տուգանքները: