Այսօրվանից՝ փետրվարի 7-ից, Վրաստանի քաղաքացիները կկարողանան մեկնել Հունաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հունաստան մեկնելու համար, հակամաճարակային կանոններից ելնելով, քաղաքացին պետք է բավարարի հետևյալ պայմաններից որևէ մեկը․
- Պատվաստվել է ուղևորությունից առնվազն 14 օր առաջ
- Ունի պատվաստումը հաստատող փաստաթուղթ որն ուժի մեջ է մոտակա 9 ամիսների ընթացքում
- Ունի փաստաթուղթ որը վկայում է կորոնավիրուսը հաղթահարելու մասին, տրված է 14-րդ օրը և ուժի մեջ է 180 օր
- Ներկայացրել է կորոնավիրուսի 72 ժամյա PCR կամ 24 ժամյա հակագեն թեստի բացասական արդյունք։