
Հոկտեմբերի 19-ից Թբիլիսիի, Քութաիսիի, Զուգդիդիի և Փոթիի ԲՈՒՀ-երում համալսարանի տարածքում կվերականգնվեն միայն գործնական և լաբորատոր աշխատանքները: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԿԳՄՍ փոխնախարար Նունու Միցկեվիչը:
Փոխնախարարի խոսքով՝ ուսումնական ծրագրի այլ բաղադրիչները, իրենց իրավասությունների շրջանակներում, բարձրագույն ուսումնական հաստատությունները կրկին հեռավար կերպով կանցկացնեն:
«Առողջապահության նախարարության աշխատանքի տեսչությունը ուսումնական տարվա սկզբին ստուգել է բոլոր համալսարանները և տրված են համապատասխան թույլտվությունները, հետևաբար կարող ենք ասել, որ հոկտեմբերի 19-ին բոլոր այն տարածքները, որոնք բաց կդիմավորեն ուսանողների, առավելագույնս պաշտպանված կլինեն»,- հայտարարել է Նունու Միցկեվիչը: