
Սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտնում «Երեխաների իրավունքների օրենսգիրքը», որը մշակվել է Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի ղեկավար Սոփո Կիլաձեի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի ներգրավվածությամբ: Օրենսգիրքը Վրաստանի խորհրդարանն ընդունել է երրորդ ընթերցմամբ 2019թ սեպտեմբերի 20-ին:
Մեկ տարվա ընթացքում մունիցիպալիտետների համար մշակվել են կոորդինացման նոր համակարգ, երեխաների պաշտպանության և երեխաների աջակցության կառուցվածքային միավորներ:
Ամեն ինքնակառավարման միավորի համար վերապատրաստվել են մինչև 200 սոցաշխատող, դատավորներ, փաստաբաններ ու իրավական հարցերով օգնականներ: