Վրաստանի հանրակրթական դպրոցների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ատեստատները այսօրվանից արդեն հասանելի են:
Ընդհանուր կրթության ավարտական վկայականներ կտրվեն նաև նրանց, ովքեր նախկին տարիներին քննությունները չհանձնելու պատճառով չէին ստացել։ Այս մասին «Ալիք մեդիային» հայտնել են Արդարադատության տնից։
Հիշեցնենք՝ Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ խորհրդարանը մինչ ուսումնական տարվա ավարտը չեղարկել է դպրոցի ավարտական քննությունները։
Այսուհետ Վրաստանի դպրոցների 11 և 12-րդ դասարանների աշակերտները ատեստատ ստանալու նպատակով չեն հանձնի ավարտական քննություններ։ Սակայն, ավարտական վկայական ստանալու համար նոր պայմաններ են սահմանված։
Ընթացիկ ուսումնական տարին ավարտվել է հունիսի 15-ին: