
Թբիլիսիի մետրոն այսօրվանից ուղևորներին սովորական ռեժիմով՝ առավոտյան ժամը 06:00-ից մինչև կեսգիշեր կսպասարկի:
Ինչպես հայտնում են Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից, ավարտվել են վերականգնողական աշխատանքները, որոնց պատճառով 2019 թվականի հուլիսի 1-ից մինչ օրս մետրոն աշխատում էր մինչև երեկոյան 23:00-ն:
Վերականգնման ծրագրի շրջանակներում ամբողջությամբ փոխարինվել են 550 կմ հնացած էլեկտրահաղորդման գծեր, տեղադրվել են եվրոպական չափանիշներին համապատասխանող 32 օդափոխիչներ: Ծրագրի իրականացման համար Ասիական զարգացման բանկի կողմից 15 մլն դոլար է հատկացվել: