Այսօրվանից Թբիլիսիի մետրոն աշխատանքը կավարտի ժամը 23:00-ին

Այսօր Թբիլիսիի մետրոյի աշխատանքային ժամերը մեկ ժամով կկրճատվեն: Պատճառը նախատեսված աշխատանքներն են: Մեկ տարի շարունակ՝ մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը Թբիլիսիի մետրոն կաշխատի առավոտյան 06:00-ից մինչև 23:00-ն:

Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ հոսանքալարերը վատ վիճակում են գտնվում և դրանք պետք է փոխվեն: Բացի հոսանքալարերից, նախատեսվում է նաև թունելների վերանորոգում, ջրահեռացման և օդափոխման նոր համակարգերի տեղադրում:

Ծրագրի իրականացման համար Ասիական զարգացման բանկը հատկացրել է 15 մլն դոլար: