Այսօրվանից՝ փետրվարի 15-ից Վրաստանում ուժի մեջ է մտնում «Դեղերի և դեղագործական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով սահմանվում է դեղերի առավելագույն նիշ, որի արդյունքում սահմանված գնից բարձր գնով դեղորայքի վաճառքը արգելվում է։
Դեղագործական ընկերությունները մինչև հունվարի 31-ը արդեն սահմանված գների վերաբերյալ մեկնաբանությունն ուղարկել են առողջապահության նախարարություն։ Հետևաբար՝ բոլոր ընկերությունները, ներկրողները, դիստրիբյուտորները և մանրածախ առևտրով զբաղվողները պարտավոր են դեղերի համար սահմանել առավելագույն նիշ։
Ինչ վերաբերում է գների թարմացման հաճախականությանը, ապա գների պլանավորված վերանայումը տրամադրվում է տարին մեկ անգամ և կհրապարակվի նոյեմբերին՝ Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի վարչաիրավական ակտով։
Նշենք, որ փոփոխությունները վերաբերում են երկրում դեղերի հասանելիությունը բարելավելու համար գների մեխանիզմի ներդրմանը. սահմանել գնի առավելագույն նիշ, որից բարձր դեղի վաճառքը շուկայում չի թույլատրվի։
Առաջին փուլում կսահմանվեն քրոնիկ հիվանդությունների համար նախատեսված դեղերի առավելագույն գները, աստիճանաբար գների կարգավորման մեխանիզմը կտարածվի նաև դեղերի այլ խմբերի վրա։