Այսօրվանից Օկացեի կիրճը բաց է այցելուների առաջ

Վրաստանի Իմերեթիի մարզի Խոնի շրջանում գտնվող Օկացեի կիրճը լայնածավալ վերանորոգումից հետո այցելուների առաջ բաց է հուլիսի 1-ից, հայտնել է Վրաստանի պահպանվող տարածքների գործակալությունը։

Վերանորոգման աշխատանքն ընթանում էր փետրվարից, շինաշխատանքների արդյունքում վերանորոգվել է 11 կամուրջ։

Վերանորոգումից հետո ավելացել է կիրճի մուտքի վճարը։ Վրաստանի քաղաքացիների համար տոմսն այժմ արժե 12 լարի՝ 9,20 լարիի փոխարե, իսկ օտարերկրացիների համար դարձել է 20 լարի` 17,25 լարիի փոխարեն։

Օկացեի կիրճն անձեռակերտ հուշարձան է։ Ձորի վրա կան կախովի կամուրջներ, որոնք որոշ հատվածներում թափանցիկ են։ Դեպի կամուրջներ տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Դադիանիի այգու միջով։