
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ` երկրում այսօրվանից՝ հունիսի 1-ից կմեղմացվեն կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված որոշ սահմանափակումներ: Մասնավորապես, հունիսի 1-ից՝
- Վրաստանը օտարերկրյա այցելուների համար բացում է ցամաքային սահմանները,
- PCR թեստի բացասական պատասխանով Վրաստան մուտք գործելու իրավունք կստանան նաև Կանադայի, Ճապոնիայի, Քուվեյթի, Չինաստանի, Հվ. Կորեայի, Մոլդովայի և Օմանի քաղաքացիները:
- Սննդի կետերի սահմանափակումները հունիսի 1-ից ամբողջությամբ վերացվում են, ինչը նշանակում է, որ վերջիններս կկարողանան փակ տարածքներում աշխատել նաև շաբաթ և կիրակի օրերին:
Վրաստանի կառավարության որոշմամբ, երկրում ուժի մեջ կմնան տարբեր սոցիալական՝ հարսանիքների, թաղման արարողությունների, բանկետների և այլ միջոցառումների անցկացման սահմանափակումները:
Ուժի մեջ է մնում նաև երեկոյան 23:00-05:00-ն տեղաշարժի արգելքը: