
Այսօրվանից մենկնարկում է գիշերային ավտոբուսների պիլոտային ծրագիրը: Ամեն ուրբաթ և շաբաթ օրերին ժամը 00:00-ից 06:00-ն ընկած հատվածում մետրոյի «Ախմետելիի թատրոն» կայարանից «Վարկեթիլի» կայարանի ուղղությամբ կսկսեն աշխատել գիշերային ավտոբուսներ: Տրանսպորտը կաշխատի Թբիլիսիի «գիշերային տնտեսություն» նախագծի շրջանակներում:
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվությամբ, գիշերային ավտոբուսների փորձնական ծրագիրը այնպես է մշակվել, որ ներառում է մայրաքաղաքի մեծ մասը և ուղևորներին հասու դարձնում ժամանցային և մշակութային բազմաթիվ կենտրոնները։