
Վրաստանի Ներքին գործերի նախարարության ծառայությունների մատուցման գործակալությունը այսօրվանից՝ մայիսի 18-ից վերսկսում է վարորդական իրավունքի գործնական քննությունների անցկացումը:
Գործակալության տեղեկատվությամբ անձինք, ովքեր արդեն հանձնել են վարորդական իրավունք ստանալու համար տեսական քննությունը, այսօրվանից կկարողանան օգտվել գործնական քննությունը հանձնելու ծառայությունից: Այսօրվանից կվերականգնվի նաև հին համարանիշները փոխարինելու ծառայությունը:
Գործակալության տեղեկատվությամբ, այս պահին դեռ չի գործում վարորդական իրավունք ստանալու համար էլեկտրոնային ամրագրումը և քննությունների անցկացումը: