Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հայտարարությամբ՝ դիմորդները և ուսանողական գրանտային մրցույթի մասնակիցները հնարավորություն կունենան օգոստոսի 11-ից ժամը 10:00-ից օգոստոսի 14-ը ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում բողոքարկելու քննությունների արդյունքները:
Կենտրոնի տեղեկատվությամբ՝ բողոքարկման դիմումները կընդունվեն միայն էլեկտրոնային կայքին ուղարկելու դեպքում www.naec.ge.
Բողոքարկման դիմումների լրացնելու ուղեցույցը կարող եք գտնել այստեղ:
Կենտրոնի տեղեկատվությամբ՝ դիմումը կանհետանա, եթե չսեղմեք «ուղարկել» կոճակին մինչև օգոստոսի 14-ի ժամը 18:00-ն:
Առանց գումարը (50 լարի) վճարելու բողոքարկման դիմում լրացնելն անհնար կլինի:
Բուհերի ընդունելության քննությունների արդյունքներ. Ինչպե՞ս բողոքարկել թվանշանը