Նոյեմբերի 1-ից բուժհաստատություններում կիրառվում է ֆինանսավորման նոր մոդել
2022 թվականի նոյեմբերից 1-ից Վրաստանում ուժի մեջ են մտնում որոշ կարգավորումներ, որոնք ներառում են մի քանի նորամուծություններ:
Վրաստանում գործող բուժհաստատություններում կներդրվի ֆինանսավորման նոր մոդել։ Մասնավորապես, մի քանի օրվա ընթացքում, ըստ DRG մեթոդաբանության՝ պացիենտներն այլևս ստիպված չեն լինի վճարել կլինիկայի և պետության սահմանած գների տարբերությունը:
Նոյեմբերի 1-ից մրցակցության գործակալությունը կսկսի կիրառել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը։
Սույն օրենքի համաձայն՝ վաճառողը պարտավոր է հաճախորդին տրամադրել ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն՝ ապրանքի տեսակի, բնութագրերի, պիտանիության և այլնի մասին։ Հաճախորդն իրավունք ունի, անհրաժեշտության դեպքում, պահանջել ապրանքի վերանորոգում կամ փոխարինում, պայմանով, որ դա չի պահանջում անհամաչափ կամ անտեղի բարձր արժեք: