Չվող թռչունների որսը մարտի 1-ից արգելվում է: Բնապահպանական վերահսկողության վարչության տեղեկատվության համաձայն՝ արգելված ժամանակահատվածում որսի դեպքում օրենքը խախտողի նկատմամբ կկիրառվեն համապատասխան տուգանքներ։
Բնապահպանական վերահսկողության վարչությունը զգուշացնում է բնակչությանը, որ որսի սեզոնն ավարտվել է փետրվարի 28-ին:
Հաղորդագրության համաձայն՝ արգելված ժամանակահատվածում որսի դեպքում օրինախախտի նկատմամբ կկիրառվեն համապատասխան տուգանքներ։
Թռչունների ապօրինի որսի դեպքում տուգանքին գումարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի չափը։ Եթե ձեռք բերված որսով էական վնաս է հասցրել շրջակա միջավայրին, ապա կքննարկվի անձի նկատմամբ քրեական պատասխանատվության հարցը։
Բնապահպանական վերահսկողության վարչությունը որսի սիրահարներին հորդորում է խստորեն պահպանել օրենքով սահմանված ժամկետները։
Որսի սեզոնը կբացվի այս տարվա օգոստոսին։