Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ այսօր բացվել է թուրքական շուկան, որտեղից Վրաստան պետք է ներկրվեն որակյալ, բայց էժան դեղամիջոցներ։ Վարչապետի խոսքով՝ համապատասխան հրամանագիրը ստորագրվել է այսօր։ Կառավարության նիստի ժամանակ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այս որոշումը շատ արագ կնվազեցնի դեղերի գինը Վրաստանում։
«Մենք այսօր ստորագրել ենք հրամանագիրը, որի համաձայն թուրքական դեղամիջոցների շուկան արդեն բաց է։ Թուրքիայից Վրաստան կներկրվեն բարձրորակ GMP ստանդարտ դեղամիջոցներ։ Պատճառը գների մեծ տարբերությունն է. եթե մեզ մոտ ամենապահանջված դեղերն արժեն 10 լարի, Թուրքիայում՝ 1-2 լարի։
Հույս ունեմ, որ այս որոշումը կնպաստի Վրաստանում դեղամիջոցների գնի զգալի նվազման», — նշել է Ղարիբաշվիլին։