
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, այսօրվանից երկրի ամբողջ տարածքում՝ այդ թվում Թբիլիսիի, Քութայիսիի և Ռուսթավիի հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կանցկացվի դասասենյակներում:
ԿԳ նախարարության հայտարարությամբ, Վրաստանում աշակերտների ծնողները կրկին իրավունք կունենան ընտրություն կատարել հեռավար և դպրոցներում անցկացվող դասընթացների միջև: Նախարարության տեղեկատվությամբ, երկրի 13 քաղաքների աշակերտների ընդհանուր թվի 12%-ն ուսումն առցանց շարունակելու դիմում է ներկայացրել:
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ նաև, որ 5-12-րդ դասարանի աշակերտների համար դպրոցի տարածքում դիմակ կրելը պարտադիր է դառնում:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Վրաստանի մի շարք քաղաքներում ուսումնական գործընթացը վերսկսվեց դպրոցներում, բացի Թբիլիսիից, Քութայիսիից և Ռուսթավիից: Համաճարակային իրավիճակի բարելավման արդյունքում որոշում կայացվեց փետրվարի 15-ից ամբողջությամբ վերականգնել դպրոցների աշխատանքը: